Կանադայի Օտարիո նահանգում 61-ամյա տղամարդը փրկվել է 130 կք քաշով արջի հարձակումից, որը պաշտպանում էր իր ձագին, հայտնում է BBC–ն։
Ռիք Նելսոնը շանը զբոսանքի էր հանել, երբ տեսել էր փոքրիկ արջուկին։ Անսպասելիությունից քոթոթը վախեցել էր եւ ճիչ արձակել, որի վրա էլ եկել էր մայր արջը։ Նելսոնը ձեռքի տակ որեւէ առարկա չէր ունեցել եւ գործի էր դրել բռնցքամարտի հմտությունները։
Երբ արջը կանգնել էր հետին թաթերի վրա, Նելսոնը փորձել էր հարվածել, բայց չէր կարողացել դիպուկ հարված հասցնել։ Արջը մի քանի հարված էր հասցնել տղամարդուն՝ դեմքին եւ կրծքավանդակին քերծվածքներ թողնելով։
«Ես գիտեի, որ սկզբում նա ձախ թաթը կբարձրացնի, բայց կհարվածի աջով, որովհետեւ արջերն հիմնականում աջլիկ են։ Ես պետք է իդեալական հարված հասցնեի։ Դրա համար էլ որոշեցի ներքեւից հարվածել եւ կպա հենց մռութին»,– ասել է նա։
Այդ պահին քոթոթը ձայն էր արձակել եւ սկսել էր նահանջել, որին հետեւել էր մայր արջը։





























