Միայնակ մայրերի երեխաներն ավելի լավ են հարմարվում կյանքին, քան մյուսները։ Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները։

Նրանք 52 լիարժեք ընտանիքների եւ 51 միայնակ մայրերի շրջանում հարցում են անցկացրել։ Յուրաքանչյուր ընտանիքում 4-9 տարեկան առնվազն մեկ երեխա է եղել։

Հետազոտությունները պարզել են, որ միայնակ մայրերի երեխաները կյանքին ավելի լավ են հարմարված։ Նրանք ընտանիքի նկատմամբ դրական վերաբերմունք են ունենում։ Թեպետ նրանք հաճախ են մայրերին հոր բացակայության մասին հարցեր տվել։

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ առանցքային դեր է խաղում ոչ թե ընտանիքի անդամների քանակը, այլ դաստիարակությունը եւ ծնող–երեխա հարաբերությունները, հայտնում է «Ռոսբալտ»–ը։