Անգլիայի Իփսվիչ քաղաքում անսովոր աշխատանքային հաստիք է բացվել, որը կարող է հավակնել երազանքի աշխատանք դառնալուն։ Այն հաջողակը, որը կստանա այդ աշխատանքը, շաբաթական 500 ֆունտ աշխատավարձ կստանա ոզնիներին խնամելու համար։ Իփսվիչը որոշել են դարձնել ամենահարմարավետ քաղաքը ոզնիների համար, ինչի կապակցությամբ էլ նման հաստիքի անհրաժեշտություն է ծագել։

Աշխատանք որոնողները պետք է բնության պաշտպանության ոլորտում աշխատանքային փորձ ունենան եւ կարողանան լեզու գտնել մարդկանց եւ կենդանիների հետ։ Այդ աշխատանքը կատարողները պետք է հարմարավետ պայմաններ ստեղծեն ոզնիների համար եւ հետեւեն նրանց կենսագործունեությանը։ Նրանք նաեւ պետք է աշխատանքներ տանեն քաղաքի բնակիչների հետ, որպեսզի նրանք ավելի լավ ճանաչեն այդ կենդանիներին։

Mirror–ը գրում է, որ բնակիչներն այդքան էլ գոհ չեն մնացել նախաձեռնությունից, քանի որ կարծում են, որ գումարն ավելի խելամիտ բանի համար կարելի էր ծախսել, օրինակ՝ բարեգործության։