Ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ երջանկությունից արտասվում: Այս հարցի պատասխանը գտնելու համար նրանք մի շարք հետազոտություններ են արել թեստերի, ՄՌՏ-ի միջոցով եւ գտել են նոր բացատրություն, որը տարբերվում է մինչ այդ գոյություն ունեցող տեսություններից, հայտնում է Informing–ը:

Պարզվել է, որ զգացմունքների գերավելցուկի պատճառով մարդու ուղեղը չի կարողանում դրական զգացմունքները տարբերել բացասականից, դրա համար էլ արձագանքում է դրանց նույնկերպ՝ արտասվելով:

Գործընթացը սկսվում է գլխուղեղիղ, որը արձագանքում է ուժեղ զգացմունքային ազդակին: Դրանից հետո հիպոտալամուսը աշխուժացնում է նյարդային համակարգը, դրան ուղարկելով ազդանշան փախուստի կամ մարմնի լիցքաթափման մասին:

Հենց այդ պատճառով էլ մարդու ուղեղը չի կարողանում արագ կողմնորոշվել՝ ստիպելով նրան արտասվել՝ թե վշտից, թե երջանկությունից: Ընդ որում մարդու սեռը նշանակություն չունի՝ արտասվել կարող են թե տղամարդիկ, թե կանայք: