Մարտի սկզբին մրսելու հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան տեղափոխված ժամկետային զինծառայող Արամ Սարյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Արամի հայրը՝ Խաչիկ Սարյանը:

«Մի քանի օր առաջ է դուրս գրվել Արամը, արդեն լավ է, քայլում է ազատ, խոսում»,- ասաց Խաչիկ Սարյանը:

18-ամյա Արամն ազատվել է ծառայությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում Արամի մոտ ախտորոշել են սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիա կամ, ինչպես ասում են` Գիյեն Բարեի համախտանիշ: Ըստ հարազատների՝ Արամը մրսել է դիրքերում, ընկել անձրեւի տակ: