Չիլիի բնակչուհին նկարահանել է օձի եւ առնետի կատաղի մենամարտը, վերջինս խիզախաբար պայքարել է իր ձագի համար: Թե որտեղ է տեղի ունեցել պայքարը, չի ճշտվում. աղջիկն ընդամենը պարզաբանել է, որ տուն էր գնում եւ նկարահանել է այն, ինչ հասցրել է, հայտնում է  «Ռոսբալտը»

Տեսանյութում երեւում է կատաղի պայքարը, որի ընթացքում առնետը հետապնդում է օձին: Չնայած օձը փորձել է խույս տալ հետապնդումից, առնետն այնուամենայնիվ կարողացել է նրանից խլել իր ձագին: