Մարդիկ, որոնք հաճախ են այցելում թանգարաններ, ցուցահանդեսներ, պատմական վարեր ու զբաղվում սպորտով, ավելի գոհ են իրենց կյանքից նրանց համեմատ, ովքեր նման բաներով չեն զբաղվում: Նման եզրակացության են հանգել Նոթինգհեմ Թրենթ համալսարանի մասնագետները, վերլուծելով 40 000 մարդու տվյալներ, պատմում է The Hindustan Times–ը

Մասնակիցներին հարցրել են, արդյոք նրանք գոհ են իրենց կյանքից ու աշխատանքից: Մասնակիցները նաեւ գնահատել են կամավորների երջանկության մակարդակը: Մասնակիցները պատմել են, թե որքան հաճախ են զբաղվել սպորտով, այցելել թանգարաններ, պատկերասրահներ, համերգներ ու երաժշտական գործիքներ նվագել: Հետազոտությունը ցույց է տվել՝ սոցիալապես ակտիվ կամավորները, որոնք ժամանակ են հատկացնում արվեստին ու սպորտին, մյուսներից ավելի երջանիկ են:

Մարդիկ, որոնք ակտիվ մասնակցել են զանազան միջոցառումների, օրինակ իրենք են նվագել երաժշտական գործիքներ, ամենաշատն էին գոհ իրենց կյանքից: Սակայն կամավորները, որոնք պարզապես այցելել են պատմական վայրեր ու թանգարաններ ( կարեւոր չէ, թե որքան հաճախ) նույնպես ավելի երջանիկ են եղել, քան նրանք, ովքեր նման բան չեն արել: Բացի դրանից սպորտով զբաղվելու շնորհիվ բարձրանում է նաեւ աշխատանքից բավարարված լինելու զգացողությունը: Սակայն արվեստը նույն ազդեցությունը չի ունեցել: