Մանկական խաղահրապարակում ճոճանակների տարօրինակ «պահվածքը» հոգատար հորը ստիպել է երեխաներին արգելել այնտեղ խաղալ: Ռոդ Այլենդի բնակիչ Սքոթ Դենթոնը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հոլիվուդյան սարսափ-ֆիլմերի լավագույն ավանդույթներով:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է խաղահրապարակի ճոճանակներից մեկն ինքնուրույն ճոճվում, մինչդեռ մյուս ճոճանակներն անշարժ են: Դա ուժեղացնում է տպավորությունը, որ ճոճանակի վրա անտեսանելի ուրվական է: Տեսանյութն արդեն ավելի քան 4.5 մլն դիտում է ունեցել:

Ըստ Dailystar-ի, Սքոթը նաեւ նշել է, որ երեխաները վախենում են խաղալ այդ հրապարակում: