Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի թանկարժեք կոշիկները համացանցում բուռն քննարկման առարկա են դարձել:

Ըստ Meduza-ի, հուլիսի 2-ին Մեդվեդեւը հարցազրույց է տվել «Вести в субботу» ծրագրին: Սակայն Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին հետաքրքրել են նախկին նախագահի կոշիկները:

Հիմնադրամում պարզել են, որ դրանք շուրջ 700 դոլար արժեն, եւ աշխատակիցները սկսել են այդ մասին պատմել Twitter-ում: Բնականաբար, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում անմիջապես հիշեցրել են Մեդվեդեւին հայտնի հայտարարությունը. «Փող չկա, բայց դուք դիմացեք»: