Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 290-ի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Al Mayadeen-ը:

Հեռուստաալիքի տվյալներով, հիվանդանոցներում դեռեւս 180 վիրավոր կա: Եվս 17 մարդ անհետ կորած է համարվում:

Բաղդադի բազմամարդ Քարադա շրջանում ականապատ ավտոմեքենա է պայթեցվել, իսկ երկրորդ պայթյունը գրանցվել է Աշ-Շաաբ շրջանում, շուկայի հարեւանությամբ:

Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետության» զինյալները: