ԱՄՆ–ում 36–ամյա կինը «մեծահասակների խրախճանք» է կազմակերպել տանը իր աղջկա համար։ Սկզբում նա իր 16-ամյա դստերը ալկոհոլ է տվել, հետո նրա ընկերներին առաջարկել է մարիխուանա ծխել։ Դրանից հետո Ռեյչել Լեհնարդը մերկացել է եւ սկսել Twister խաղալ։ Իսկ երեկոյի ամենաթեժ պահին նա սեքսով է զբաղվել իր դստեր 18-ամյա ընկերոջ հետ, հայտնում է Informing–ը։

Կնոջ տուն ժամանած ոստիկանությունը ձերբակալել է նրան։  Ռեյչելը իրավապահներին պատմել է, որ երեկոյի ընթացքում ինքը քնած է եղել, իսկ երբ արթնացել է, տեսել է, որ իր աղջկա 18-ամյա ընկերը իր նկատմամբ բռնի գործողություններ է կատարում։

Կնոջը դատապարտել են 6 տարվա ազատազրկման եւ 600 դոլար տուգանքի անչափահասների հետ սեքսով զբաղվելու համար։