Չինաստանի կենտրոնական ու արևելյան մասերում առնվազն 181 մարդ է զոհվել կամ անհետ կորել ուժեղ ջրհեղեղների հետևանքով, որոնց պատճառը մեկ շաբաթ շարունակվող հորդառատ անձրևներն էին, հայտնում է Associated Press–ը:
Նշում են, որ Յանցզի գետի վրա գտնվող Ուխան քաղաքում, որը 8 մլն բնակչություն ունի, մեկ շաբաթում մոտ 57.4 սմ տեղումներ են եղել:
Ուխանի պաշտոնական դեմքերը ու պետական լրատվամիջոցները հայտնել են, որ 14 մարդ է զոհվել ու մեկն էլ անհետ կորել: Գրեթե 170 հազար բնակիչներ տարհանվել են, 80 հազարն էլ ժամանակավոր ապաստաններում են:
Քաղաքացիական գործերով ազգային նախարարությունը հայտնել է, որ 181 մարդ է զոհվել կամ անհետ կորել հարևան շրջաններում:





























