Քալիֆորնիայի կենդանաբանական այգիներից մեկում կատուն ընկերացել է արջի հետ։ Կենդանաբանական այգու աշխատակիցները նկատել են կատվին, որը պարբերաբար հայտնվում էր այգու տարածքում՝ կեր փնտրելու հույսով։ Ողջ մնալու բնազդը անսպասելի արդյունքի էր հասցրել. կատուն սկսել է բարեկամություն անել հսկա սեւ արջի հետ։
Սկզբում կատուն ուղղակի գալիս էր պահածոներ ուտելու համար, որով կերակրում էին արջերին։ Երբ կատուն սկսել էր մտնել արջի վանդակը, աշխատակիցները սկսել էին նաեւ նրա համար կեր դնել այնտեղ։ Կատվի եւ Սեկվոյա մականունով արջի անսովոր բարեկամության պատճառով նրան անվանել են «Արջուկ», փոխանցում է UPI-ն։





























