Լեհաստանի հյուսիսում հայտնաբերվել է 16-րդ դարի «վամպիրի» գերեզման։ «Արնախումի» մնացորդները կարելի է տեսնել Կամեն–Պոմորսկ քաղաքի Երկրի թանգարանում: Հայտնաբերված մնացորդները հուղարկավորված են համաձայն ավանդույթի, ըստ որի թաղում էին վամպիրներին. բերանի մեջ երկաթե ցից են խրել։ Նրա բերանի մեջ նաեւ հայտնաբերվել են քարեր: Համաձայն փորձագետների՝ այս քարերը դնում էին վամպիրի բերանի մեջ, որպեսզի վերջինս հետ կանգներ իր զոհերի արյունը խմելու սովորույթից, իսկ երկաթե ցիցը պետք է խոչընդոտեր վերակենդանացած դիակի փախուստը գերեզմանից: Թեպետ հավանականությունը մեծ է, որ անհայտ անձնավորությունը հուղարկավորվել է 16-րդ դարում, սակայն ստույգ տարեթիվը դժվար է նշել, քանի որ ոչ մի գրավոր արձանագրություն կամ դիակի հետ թաղված իր չի հայտնաբերվել: Սովորության համաձայն՝ վամպիրներ էին համարվում գիտնականները, ազնվատոհմիկները և պաշտամունքին ծառայողները: