Բիշոն–ֆրիզե ցեղատեսկի շունը համացանցի աստղ է դարձել բարձի նման լինելու պատճառով։ Թորի մականունով փափուկ «գունդը» անտարբեր չի թողել համացանցի օգտատերերին։ Այս պահին Instagram–ում նրա էջը ավելի քան 69 000 հետեւորդ ունի։ Թորին բնակվում է Հարավային Կորեայում։
Փոքրիկ բիշոն–ֆրիզեները սովորաբար շատ հմայիչ արտաքին են ունենում, բայց Թորին անգամ իր ցեղակիցների համար անսովոր տեսք ունի, քանի որ նրա գլուխը փափուկ գնդակ է հիշեցնում, հայտնում է Mirror–ը։
.jpg)






























