Չինաստանի Յունչուան քաղաքում ապրող երեխան դարձել է սոցցանցերի հերոս այն բանից հետո երբ համացանցում հայտնվել են նկարներ, որոնցում նա օգնում է հավաքել ձմերուկի բերքը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Պարբերականը հայտնում է, որ երկու տարեկան երեխան, ում անունը չի հստակեցվում, ֆերմայում օգնում էր իր հայրիկին: Սոցցանցերում հայտնված նկարների միջոցով հայրը ցանկացել է գրավել հաճախորդների ուշադրությունը: Նկարներում երեխան հագած է դուանդա (չինական ավանդական վերնաշապիկ), նրա մեջքին բամբուկից գործված փոքր զամբյուղ է, որտեղ երեխան տեղադրում է հավաքված ձմերուկները: Նկարները հրապարակվել են չինական Weibo սոցկայքում: Համաձայն Daily Mail-ի՝ այս կադրերը չորս օրվա ընթացքում հավաքել են 21 մլն դիտում: