Նոր տարին այս տարի կտեւի մի փոքր երկար այն պատժառով, որ տարվա վերջին օրվա՝ դեկտեմբերի 31-ի վերջին րոպեին 1 վայրկայն կավելացնեն՝ ատոմային եւ աստղագիտական ժամանակի համաժամեցման համար, հաղորդում է ԱՄՆ-ի ռազմածովային աստղադիտարանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Անցյալ դարի 50-ականների կեսերին՝ ատոմային ժամի հայտնվելուց հետո, գիտնականների մոտ ի հայտ է եկել առաջին հնարավորությունը ճշգրիտ չափել օրվա տեւողությունը Երկրի վրա, տարվա, «ճիշտ»  երկարությունը եւ շատ այլ ժամանակացույցեր։ Այդ չափումների արդյունքներից մեկն էլ այն էր, որ երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ բավականին անկանոն, կատարելով մեկ շրջան տարբեր ժամանակաշրջանում։

Արդյունքում, ժամանակի ժամանակացույցի, այսպես կոչված ունիվերսալ ժամանակի համակարման (UTC), եւ մոլորակում «իրական» աստղագիտական ժամանակի միջեւ (այսպես կոչված UT1 ժամանակը) աստիճանաբար կուտակվում է տարբերություն, որը մի քանի հարյուրամյակ կամ հազարամյակ հետո կարող է բնության երեւույթներով պայմանավորված՝ «տեղափոխել» տարվա ժամանակի եւ որոշ կարեւոր օրացույցի ամսաթվերի սկիզբը։

Այս խնդրի լուծումներից մեկը ամիսներից մեկի վերջին օրվան այսպես կոչված «նահանջ վարկային»-ի ավելացումն է։ Արդյունքում, այսպիսի օրը տեւում է ոչ թե 24 ժամ, այլ 24 ժամ եւ մեկ րոպե։ Նման տեղաշարժերի շնորհիվ, այժմ «ատոմային» եւ նորմալ ժամերի տարբերությունը կազմում է մոտավոր 36 վայրկյան։ Վերջին անգամ օրվա տեւողությանը վայրկյան ավելացրել են վերջերս՝ 2015 թվականի հունիսի 30-ին։