Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին Հայաստանում են խորհուրդ տվել սրտի վիրահատության ենթարկվել Ֆրանսիայում: Այս մասին աNEWS.am-ի հետ զրույցում ասաց Սուրիկ Խաչատրյանը` նշելով, որ վիրահատության ենթարկվելուց հետո իրեն արդեն լավ է զգում. «Վիրահատությունը լավ է անցել, ես էլ ինձ շատ լավ եմ զգում: Սրտի վիրահատության եմ ենթարկվել, ամեն ինչ նորմալ է»:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 2-ից 7-ը գտնվում էր Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Նրա մոտ հայտնաբերվել էր խրոնիկական բրոնխիտի սրացում: Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, որ նա վիրահատվել է Ֆրանսիայում։




























