Հնագետների խումբը պարզել է, որ ժամանակակից Հյուսիսային Եվրոպայի տարածքում բնակված նեանդերտալյան մարդիկ ոչ միայն կերել են նրանք, այլեւ իրենց ընկերների ոսկորներից աշխատանքային գործիքներ են ստեղծել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Scientific Reports-ը:

Հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են բելգիական քարանձավներում հայտնաբերված նեանդերտալցիների ոսկորների 99 մնացորդ: Նրանք ոսկորների մի մասի վրա մշակման հետքեր են գտել:

Պարզվել է նաեւ, որ նեանդերտալցիներն իրենց ընկերներին մաշկազերծ են արել, հանել ողնուղեղը, ինչպես նաեւ հեռացրել կրծքամկանները:

«Այս ամենը վկայում է այն մասին, որ նեանդերտալյան մարդիկ ակտիվորեն մարդակերությամբ են զբաղվել: Ձիերի եւ եղջերուների բազմաթիվ մնացորդներ նույն կերպ են մշակվել: Ի դեպ, սա առաջին վկայությունն է, որ Հյուսիսային Եվրոպայի տարածքում բնակված նեանդերտալյան մարդիկ կերել են միմյանց»,- նշել է գիտնականներից Էրվե Բոխերենսը: