Ռեժիսոր Սթենլի Քուբրիկի դուստրը հերքել եւ անհեթեթ սուտ է անվանել այն պնդումները որ իր հայրը օգնել է ստեղծել Լուսնի վրա ամերիկացի տիեզերագնացների կեղծ վայրէջքի տեսագրությունը, գրում է Gazeta-ն:
Նա նկատել է, որ այն հակասական թեմաները, որոնց իր ֆիլմերում անդրադարձել է հայրը, երբեմն նրա «կյանքը սպառնալիքի տակ են դրել», բայց նա միեւնույն է շարունակել է իր գործը: «Դուք չեք կարծում չէ՞, որ նա կօգներ ԱՄՆ կառվարությանը սեփական ժողովրդի հանդեպ այդ սարսափելի դավաճանության հարցում»,- գրել է Վիվիան Կուբրիկը: «Կներեք ինձ իմ կտրուկ լինելու համար, երբ ես կտրականապես հայտարարում եմ, որ այսպես կոչեցյալ ճշմարտույթունը, որը այդ վնասակար հորինողները համառորեն շարունակում են առաջադրել, անհեթեթ սուտ է»:





























