Սաուդյան Արաբիայում հուլիսի 4-ի ահաբեկչությունների հետ կապված 19 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ 12 պակիստանցու: Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով ՆԳՆ հայտարարությունը:

Իշխանություններին հաջողվել է պարզել Մեդինայում, Էլ Քաթիֆում եւ Ջիդդեում հարձակվողների ինքնությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Սաուդյան Արաբիայում ահաբեկչությունների շարք էր իրականացվել: Մեդինայում Մուհամմեդ մարգարեի մզկիթի հարեւանությամբ մահապարտի իրականացրած պայթյունի հետեւանքով անվտանգության ուժերի 4 աշխատակից է զոհվել: Նույն օրը Էլ Քաթիֆում շիաների մզկիթի հարեւանությամբ եւս մեկ պայթյուն էր իրականացվել: Այստեղ զոհեր չեն գրանցվել: Մի մահապարտ էլ իրեն պայթեցրել էր Ջիդդեում՝ ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունից ոչ հեռու: