Արտակարգ դեպք Երեւանում: Հուլիսի 7-ին, ժամը 23:34-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը, կա տուժած:

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ հոգեբանական խմբերը, մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Xtrail» մակնիշի մեքենան (վարորդ՝ 1991թ. ծնված Լ.Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մասամբ հայտնվել Հրազդան գետում:

Փրկարարները ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել վարորդին եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել «Արմենիա ԲԿ»:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները պարաններով ֆիքսել են ավտոմեքենան, որը քարշակի օգնությամբ տեղափոխվել է անվտանգ տարածք: