Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաաիֆ ալ Իսլամը առաջվա պես գտնվում է բանտում Լիբիայի արեւմուտքում: Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները, որոնք հերքել են լրատվամիջոցների տեղեկությունները Սաիֆի ազատ արձակման մասին:
Նշենք, որ Սաիֆը բանտարկված է Զինտան մարզում: Նա դատապարտված է մահապատժի ռազմական հանցագործությունների համար: Զինտանի իշխանությունները հրաժարվում են Սաիֆին հանձնել մյուս ներկայացուցիչներին՝ հայտնելով, որ չեն կարող վստահել Տրիպոլիին, քանի որ երաշխիք չկա, որ բանտարկյալը չի փախչի:



























