Դեռեւս ոչ մի տեղեկություն չկա, որ Թայվանի քաղաքամերձ գնացքում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչություն է եղել, հայտնում է Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Թայվանի քրեական հետաքննությունների բյուրոյի ներկայացուցիչ Լի Ձիվենը հայտնել է, որ քննիչները 6-րդ վագոնի նստատեղերից մեկի վրա 6 սմ լայնությամբ եւ 15 սմ երկարությամբ մետաղական խողովակ են գտել, որի մեջ հավանաբար տեղադրված է եղել պայթուցիկը։ Անվտանգության դեպարտամենտը, սակայն, հայտնել է, որ ոչ մի տեղեկություն չկա այն մասին, որ պայթյունն ահաբեկչություն է եղել։
Նշենք, որ պայթյունը որոտացել էր հուլիսի 7-ի երեկոյան քաղաքամերձ գնացքում, որը Սինչժու քաղաքից մեկնում էր Ձիլուն։ Պայթյունի պահին գնացքը Թայբեյի Սունշան կայարանում էր եղել։ Միջադեպից տուժել է 25 մարդ։



























