Դալլասում ոստիկանների վրա կրակած անձինք սպառնացել են ռումբ պայթեցնել քաղաքի կենտրոնում։ Այս մասին ասել է Դալլասի ոստիկանապետ Դեւիդ Բրաունը։ Ոստիկանությունը նաեւ ուսումնասիրում է կասկածելի փաթեթը, որը թողել էին հրաձգության վայրում, փոխանցում է BREAKING NEWS–ը։

Ըստ վերջին տեղեկությունների՝ 2 աֆրոամերիկացիների սպանության պատճառով կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հրաձգությունից զոհվել է 4 ոստիկան, եւս 7-ը վիրավոր են։ Տուժել է մեկ քաղաքացիական անձ։