Թուրքիայում վճռաբեկ դատարանը հաշվի է առել փաստաբանի կողմից «Մատրիցա» ֆիլմից արված մեջբերումը եւ բեկանել է ավելի վաղ դատարանի կողմից կայացրած վճիռը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը մի սպանության գործով դատավարությանը հիմնավորված էր համարել, որ սպանության մեջ մեղադրվողը պարզապես կրակել է ազատ տարածության մեջ, իսկ սպանվողն ուղղակի շարժվել է կրակոցի ուղղությամբ եւ սպանվել։ Դատարանը սպանությունը դիտավորյալ չի համարել, ինչն էլ դրդել էր սպանվածի ընտանիքի հարազատներին բողոքարկել դատարանի վճիռը։
Վճռաբեկ դատարանում սպանվածի ընտանիքի փաստաբանը հայտարարել է, թե դեռ չի ծնվել այնպիսի կենդանի էակ, որ 1,5 մետր հեռավորության վրա կրակոցի դեպքում կարողանա հասցնի իրեն նետել փամփուշտի կողմը եւ սպանվի։ Փաստաբանը պնդել է, թե նման բան կարող է անել միայն «Մատրիցա» ֆիլմի հերոսը։
Վճռաբեկը հաշվի է առել փաստաբանի հիմնավորումը եւ բեկանել ավելի վաղ կայացրած դատական որոշումը։




























