Թուրքիայում քաղաքային ավտոբուսի վարորդի հետ վիճաբանելուց հետո ուղեւորը վերցրել է ավտոբուսի բանալին եւ արագ հեռացել։

Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝  Այնթափ քաղաքի կանգառներից մեկում ավտոբուսի սպասող ուղեւորը բարկացել է, երբ ավտոբուսը չի կանգնել կանգառում։ Նա վազել է ավտոբուսի հետեւից եւ կանգնեցրել։ Այնուհետ ուղեւորը վիճաբանել է ավտոբուսի վարորդի հետ եւ արագ վերցնելով ավտոբուսի բանալիները՝ փախել անհայտ ուղղությամբ։

Առանց բանալի մնացած ավտոբուսի ուղեւորներն իջել են եւ այլ ավտոբուսով մեկնել։