Հուլիսի 10-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ տեղացած հորդառատ անձրեւը եւ քամին վնասել են մի շարք շենք-շինություններ, ընկել են ծառեր:
***
Հուլիսի 10-ին, ժամը 22.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ հորդառատ անձրեւի պատճառով անձրեւաջրերը լցվում են Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 18-րդ փողոցին հարակից տների մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անձրեւաջրերը լցվում են թիվ 22 եւ 28 տներ:
***
Հուլիսի 10-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վարդաշենի 8-րդ փողոցի տներից մեկի տան տանիքը պոկվել եւ ընկել է ավտոճանապարհին. անհրաժեշտ է օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տան տանիքի մետաղաթիթեղները եւ փայտյա կառուցատարրերը պոկվել եւ ընկել են «Mercedes C200» մակնիշի 4473AA պ/հ (վարորդ՝ Ս. Ա.) ավտոմեքենայի վրա:
***
Հուլիսի 10-ին, ժամը 22.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ քամուց վնասվել է Երեւանի Ջրաշեն թաղամասի թիվ 107 միջնակարգ դպրոցի տանիքը, իսկ հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է տանիքի ազբոշիֆերները՝ մասամբ եւ ճանապարհին ընկած է հաստաբուն ծառ:
***
Հուլիսի 10-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մանկապարտեզի տանիքը քամուց պոկվել է եւ ընկել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկը:
Փրկարարները երկաթյա թիթեղը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից:
***
Հուլիսի 10-ին, ժամը 22.13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքը պոկվել եւ ընկել է հարեւան տան դիմաց. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են տան տանիքի փայտյա կառուցատարերը (մոտ 50 քմ) եւ բացել տան մուտքը:
Հուլիսի 10-ին, ժամը 21.46-ին ահազանգ է սատցվել, որ Երեւանի Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի պատշգամբի տանիքը քամուց պոկվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբի տանիքի մետաղական թիթեղները եւ փայտյա կառուցատարերը քամին շրջել է շենքի տանիքի վրա:
Փրկարարները ամրացրել են պատշգամբի տանիքի թիթեղները:
***
Հուլիսի 10-ին, ժամը 21.45-ին տեղեկություն է ստացվել, որ քամու հետեւանքով Աղձք, Ագարակ, Ոսկեվազ, Ոսկեհատ եւ Օշական գյուղերում կան վնասներ:
Վերոհիշյալ գյուղեր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Վնասի չափերը որոշելու համար կկազմվի հանձնաժողով:
***
Հուլիսի 10-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Երկաթուղայինների 1-ին փողոցում գտնվող շինության տանիքը պոկվել եւ ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռոստովյան փողոցի թիվ 9/10 շինության տանիքը քամուց պոկվել եւ ընկել է «Toyota Camry» մակնիշի 01 LZ 007 պ/հ եւ «Mersedes ML» մակնիշի 09 US 389 պ/հ ավտոմեքենաների վրա:
Փրկարարները իրականացրել են հերթապահություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 21.04-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի կենտրոնական փողոցում ծառեր են շրջվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները փողոցի երթեւեկելի հատվածից հեռացրել են ընկած 3 ուռենի, Արագած փողոցի տներից մեկի նկուղից Չարենցի փողոցի տներից մեկում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ:




























