Նախօրեին՝ հուլիսի 10-ին տեղացած հորդառատ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով տուժել են Արմավիրի շուրջ 15 համայնքներ:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Դավիթ Լոքյանն ուշ երեկոյան մեկնել է Արմավիրի մարզ:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ նախարարը եղել է Ակնալիճ եւ Մայիսյան համայնքներում: Տարածք է այցելել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Տեղացած կարկուտի պատճառած վնասներին տեղում ծանոթանալուց հետո քննարկվել են ձեռնարկվելիք միջոցառումները: