ՀՀ արդարադատության նախարարությունն իր պաշտոնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգի նախագիծը:
Հայեցակարգի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման եւ բժշկական օգնության Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված իրավունքների երաշխավորման, ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների վերաբերյալ իրավական կարգավորումների կատարելագործման, ինչպես նաեւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, եւ գոյություն ունեցող միջազգային լավագույն փորձին այն համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
ՀՀ արդարադատության նախարարությունը կարեւորում է հանրային քննարկման ներկայացված հայեցակարգի նախագծի վերաբերյալ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքները եւ կոչ անում մեկնաբանություններն ու առաջարկներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:




























