Արմավիրի մարզում հուլիսի 10-ի խոշոր կարկուտի հասցրած վնասների չափերը ճշտելուց հետո հարցը ներկայացվի Կառավարության քննարկմանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արմավիրի մարզի տեղեկատվության եւ հասարակայնության հետ վարչությունից:

Ըստ վարչության տարածած հաղորդագրության՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ հուլիսի 11-ին  այցելել է Արմավիրի մարզ՝ կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Նրան ուղեկցել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նախարարը եղել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում,  զրուցել է գյուղացիների հետ եւ նշել, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո  հարցը կներկայացվի կառավարության կքննարկմանը:

Այնուհետեւ նախարարն ուղեւորվել է Արագածոտնի մարզ: