Երեւանում հուլիսի 10-ի ուժեղ քամու հետեւանքով ամբողջությամբ պոկված տանիքներից մեկն ընկել է Շառլ Ազնավուրի կեցավայրի առջեւ՝ փակելով ճանապարհի մի մասը:
NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ տանիքն այսօր դեռ ճանապարհին ընկած էր:
Նշենք, որ Երեւանում քամուց տների տանիքներ են պոկվել եւ ընկել ավտոճանապարհներին:




























