Սյունիքի մարզի Ախլաթյան եւ Դարբաս համայնքներում, որոնց գյուղապետերը զոհվել էին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, նոր համայնքապետեր են ընտրվել:

Արտահերթ ընտրությունները կայացել են հուլիսի 10-ին: Դարբաս համայնքում, որը ներառում է Դարբաս եւ Շանթ գյուղերը, գյուղապետի 2 թեկնածուներից ՝  ՀՀԿ-ական Ռոբերտ Խաչատրյանից եւ ԲՀԿ-ական Սաշա Ստեփանյանին ընտրվել է Սաշա Ստեփանյանը։

Ախլաթյան գյուղում եղել է 3 թեկնածու՝  ՀՀԿ-ական Անաստաս Բաբայանը, Դաշնակցական Արկադիա Բադալյանը եւ անկուսակցական Հովհաննես Հակոբյանը: Հաղթել է ՀՀԿ-ական Անաստաս Բաբայանը:

Նշենք, որ այս գյուղերի համայնքապետեր Արմեն Բեգլարյանն ու Մայիս Միրզոյանը զոհվել են ապրիլյան պատերազմի օրերին` Մարտակերտ մեկնելու ճանապարհին, անօդաչու թռչող սարքով ավտոբուսի ռմբակոծության հետեւանքով: Գյուղապետերը Արցախ էին մեկնել Սիսիանի ջոկատի կազմում: