2016–ի առաջին  վեց ամիսների ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 31 դեպք, ոստիկանությունում հաշվառված է 554 ընտանիք, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընտանեկան բռնության դեպքերըը աճել են շուրջ 140–ով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընտանեկան բռնությունների թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ոստիկանության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

Նրա տվյալներով՝  ընտանեկան բռնության դեպքերի աճի ամենաբարձր ցուցանիշը Երեւանում է արձանագրվել։ երկորդ տեղում Կոտայքի մարզն է։, երրորդ տեղում՝ Շիրակի, չորրորդ՝ Լոռի։

Նելլի  Դուրյանը դեպքերի աճը պայմանավորում է նաեւ ոստիկանության նկատմամաբ հանրության վստահության բարձրացմամբ՝ հիմնավորելով, որ վստահ լինելով, որ  ոստիկանությունն արձագանքելու է բռնության վտանգի դեպքում առաջինը ահազանգում են ոստիկանություն։