Հայաստանի հեղեղատարների մաքրման եւ վերականգնման աշխատանքները համարյա ավարտվել են: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը:

Նա հիշեցրել է, որ տարեսկզբին ՀՀ կառավարությունը Պետկոմիտեին հատկացրել է 711 մլն դրամ (մոտ 1,5 մլն դոլար – խմբ.) հեղեղատարները մաքրելու, ինչպես նաեւ ջրանցքների պատերը եւ գետերի ափերը ամրացնելու համար: Աշխատանքները գործնականում ավարտվել են բոլոր հեղեղատարներում՝ բացառությամբ մեկի, որը գտնվում է հանրապետության հյուսիսում՝ Մեդովկա գյուղում:

Ինչ վերաբերում սողանքի վտանգի ենթակա գոտիներին, ապա հաշվի առնելով հունիսի եւ հուլիսի անձրեւները, վերահսկողության տակ են Վանաձորից ոչ հեռու գտնվող Շահումյան գյուղին մերձակա տարածքները (հատկապես ամառանոցային ավանը, որը մտնում է գյուղի մեջ), նաեւ Մեղրի քաղաքը: Գետահովիտ (Տավուշի մարզ) եւ Արափի (Շիրակի մարզ) գյուղերի մոտ կատարվել են ինժեներա-պաշտպանական աշխատանքներ, այդ թվում՝ ջրահավաք հորերի փորման աշխատանքներ: