Հուլիսի 8-ին, երբ  Երեւանում նախկին փեսան կացնահարելով սպանել էր զոքանչին եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել կնոջն ու աներոջը, այս  ընտանիքում  անառողջ մթնոլորտ է եղել մշտապես եւ մինչ սպանության դեպքը ոստիկանությունում արձանագրվել է բռնության ութ ահազանգ։Այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում Հայաստանում ընտանեկան բռնության թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

«Նախկին ութ ամփոփագիր ենք ունեցել այս ընտանիքի վերաբերյալ։ Չորսում ահազանգն այսպիսին էր՝ ամուսինը ծեծում է կնոջը, կինն էր ահազանգել, որ ամուսինը իրեն ծեծում է, երկուսում ամուսինն էր զանգել ոստիականության Շենգավիթի տարածքային բաժին՝ հայտնելով, որ զոքանչն ու կինն իրեն են ծեծում, 7–րդ ամփոփագիրը տրվել է, երբ աներն է ահազանգել, որ ամուսինն իրեն է ծեծում, 8–րդ  ամփոփագիրն այն մասին էր, որ ամուսինն է զանգել հայտնել, որ կինն ու զոքանչն իրեն ծեծում են, նույն ահազանգից մի քանի րոպե տարբերությամբ ահազանգել է կինը եւ ասել, որ ամուսինը ծեծում է իրեն ու մայրիկին։ Սահմանված է եղել, որ չորեքշաբթի եւ կիրակի օրերը ամուսինը կարող էր տեսակցել երախային միայն դատարանի որոշմամբ ու միայն կնոջ ներկայությամբ, որը հետագայում՝ ըստ ամուսնու եւ ԴԱՀԿ ներկայացրած իր բողոքների՝ կինը ամեն կերպ խոչընդոտել է որ երեխային տեսակցելը»,–ասաց Դուրյանը։

Նշենք, որ Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծը դեռեւս 2009 թվականից քննարկվում է եւ հայտնի չէ՝ երբ է վավերացվելու, մինչդեռ հասարակական եւ պատկան մարմինների ներկայացուցիչները պնդում են, որ եթե այս օրենքն ընդունվի, նվազելու են դեպքերը, քնաի որ կանանց պաշտպանության լծակներն ընդլայնվելու են։

«Երբ որ Ընտանեկան բռնության դեմ օրենքը կլինի, կլինեն նաեւ որոշակի սահմանափակումներ, ոստիկանությունըկունենա այն   լայն լծակներ։ Օրինակ Երեւանում օրերս տեղի ունեցած կացնահարության  դեպքը եթե օրինակ բերենք այս դեպքում կկարողանար ամուսնուն հեռացնել տանից, կսահմանափակեր տուն մտնելու  իրավունքը, կհաջողվեր կանխել։ Կոնկրետ այն երկրներում, որտեղ գործում է աայս օրենքը, այնտեղ կան որոշակի լծակներ, որոնցով հնարավարւոյթւոն է ընձեռվում ոստիկանությանը բռնարարաին տանից հեռացնել։ Ոստիկանությունը ոչ է ասում բռնությանը եւ օրենքով սահմանված իր  բոլոր  լծակները ծառայեցնում է  ընտանեկան բռնությունների կանխարգելմանը»,–նշեց Նելլի Դուրյանը։