Քառօրյա պատերազմին մասնակցած, արդեն զորացրվող զինծառայողներին «Հայկական հոգեբուժական ասոցիացիան» մասնավոր կազմակերպությունների հետ պատրաստ է մասնավոր անվճար հոգեբանական օգնություն ցուցաբերել: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:
«Մասնավոր ընկերությունը Արցախում «Էմպաթիա» հոգեկան առողջության կարգավորման կենտրոնն է, որը աջակցություն է պատրաստ տրամադրել, Երեւանում «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնն է ԵՊԲՀ բժշկական հոգեբանական ամբիոնի եւ «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի» մասնագետների հետ: Նման աջակցություն արդեն ցուցաբերել ենք Արցախում 121, Հայաստանում՝ 94 հոգու»,- ասաց Արմեն Սողոյանը՝ նշելով, որ սա պարզապես օգնություն է զինծառայողներին:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա հոգեբան Խաչիկ Գասպարյանը նշեց, որ հարազատները նույնպես դժվարությունների միջով անցած զինվորներին պետք է աջակցեն հոգեբանորեն:
«Ինչքան հնարավոր է՝ պետք է լսել նրանց: Եթե ծայրահեղ կողմ է գնում ներկայացվածը, պետք է իր հետ խոսել նաեւ հակառակի մասին: Օրինակ՝ եթե պատմում է, որ դժվար է եղել, փամփուշտ չի եղել, պետք է հարցնել լավ բանի մասին եւ նա կարող է պատմել, թե ընկերներն ինչպես էին իրար օգնում: Պետք է հավասարակշռություն մտցնել»,- ասաց նա:
Անդրադռանալով զոհվածների ընտանիքների անդամների հոգեբանական ապրումներին՝ հոգեբանը զինծառայողների ընտանիքների վիճակի երեք փուլ ներկայացրեց, որոնցից առաջինի դեպքում, երբ ընտանիքին հաղորդում են մահվան մասին ու պետք է հոգեկան առողջության մասնագետի հրավիրել:
«Շոկը տեւում է երկու ժամ, դրա ժամանակ մարդու հույզերը բթացած են լինում, ուզում է մարսել պատահածը: Հերքման փուլը մեկ ամիս է տեւեում կամ 40 օր: Դրանից է կախված, թե իր սեփական, ներանձնական վերաբերմունքը ինչ է: Մտածում է, որ այդ մարդ դեռ ծառայության մեջ, մի օր կգա, դեռ հիվանդանոցում է եւ այլն: Դրան էլ հաջորդում է կարոտի զգացում այդ մարդու նկատմամբ»,- ասաց հոգեբանը:




























