Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին թոռնուհի է ունեցել։ Այս մասին նա գրել է Facebook–ի իր էջում։
«Մեկ ժամ առաջ ես թոռ եմ ունեցել։ Անսահման երջանիկ եմ։ Իմ փոքրիկ աղջնակին մաղթում եմ առողջություն եւ թող նա ապրի միասնական Վրաստանում»,– գրել է նախագահը։
Նշենք, որ Վրաստանի ներկայիս առաջին տիկինը՝ Մաքա Չիչուան, նախագահի երրորդ կինն է։ Մարգվելաշվիլին առաջին կնոջից ունի ունի 24-ամյա դուստր՝ Աննան։ Մաքա Չիչուան առաջին ամուսնությունից նույնպես դուստր ունի, հայտնում է «Գրուզիա օնլայն»–ը։





























