Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրա–տնտեսական համագործակցության զարգացումը հատուկ ուշադրություն է պահանջում՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության բացասական միտումները։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Բոլոր ոլորտներում փոխհամագործակցություն է զարգանում, մենք համաձայնել ենք, որ հատուկ ուշադրություն է պահանջում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրա–տնտեսական համագործակցության զարգացումը՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության բացասական միտումները։ Առաջիկայում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը կհամալրվի երկու երկրների բիզնես հասարակության հետ անմիջական շփումներով»,– ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ երկու երկրների ԱԳ նախարարությունները աջակցում են այդ ջանքերին։




























