Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միասին պատերազմել Հայաստանի դեմ։ Այս մասին հուլիսի 12-ին՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
«Պուտինի հայտարարության մեջ հստակ ասվում է. Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին, այսինքն՝ պատերազմել ընդդեմ Հայաստանի։ Մյուս կողմից անհասկանալի է, թե ինչ էր ուզում դրան հակադրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երբվ հանդիպում էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։ Միգուցե, դա ավելի ուշ պարզ կդառնա։ Ամեն դեպքում, շատ դժվար է հիմա դրական գործընթացի սպասել»,– ասել է Ենոքյանը։





























