Հայաստանում այսօր՝ հուլիսի 12-ին, ցերեկը գրանցված երկրաշարժը Գյումրիում զգացվել է 4 բալ, Երեւանում 3 բալ ուժգնությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:

Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 14:14-ին, Հայաստան- Վրաստան սահմանային գոտում՝ Բավրայից 13 կմ դեպի հյուսիս- արեւելք:

«Երկրաշարժը գրանցվել է  4,7 մագնիտուդով, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնում այն զգացվել է 6-7 բալ ուժգնությամբ»,- ասաց Հրաչյա Պետրոսյանը:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան եւ Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երեւանում՝ 3 բալ ուժգնությամբ: