Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը նախօրեին չհայտարարված այցելություն է կատարել «Շուշի» քրեական ուղղիչ հաստատություն:
ՄԻՊ-ի աշխատակազմի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այցի ընթացքում ԼՂՀ-ի մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է այն պայմաններին, որոնցում պահվում են բանտարկյալները: Տարբեր տեսակի բանտախցեր այցելության արդյունքում արձանագրվել է, որ ՔՈՒՀ-ում բանտարկյալների համար զբոսանքի եւ սպորտի առանձին տեսակներով զբաղվելու հնարավորություններ կան, բաղնիքը բավարար վիճակում է: Միաժամանակ բացակայում են բանտախցերից դուրս բանտարկյալների աշխատանքի ենթակառուցվածքները: Բանտախցերում հիգիենիկ պահանջները հիմնականում պահպանվում են: Կիսափակ եւ փակ տեսակի բանտախցերում առկա են ռադիոընդունիչներ, կիսափակ տեսակի բանտախցերում կան նաեւ հեռուստացույցներ: Մարդու իրավունքների պաշտպանի հետ զրուցելու ցանկություն է հայտնել 12 դատապարտյալ: Այդ կապակցությամբ ՔՈՒՀ-ի ղեկավարությունը պայմաններ էր ստեղծել գաղտնի զրույցների համար: Զրույցների ընթացքում տարբեր հարցեր են բարձրացվել: Միաժամանակ ոչ մի բանտարկյալ չի բողոքել ՔՈՒՀ-ի աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքից:
ՄԻՊ-ի կողմից «Շուշի» ՔՈՒՀ այցելության կապակցությամբ, որտեղ պատիժ է կրում նաեւ ադրբեջանական ազգությամբ երկու քաղաքացի` Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը, NEWS.am-ի թղթակիցը Ռուբեն Մելիքյանին է դիմել վերոհիշյալ քաղաքացիների կեցության պայմանների վերաբերյալ մեկնաբանություն խնդրելով:
««Շուշի» ՔՈՒՀ-ի բանտարկյալների պայմաններում որեւէ տարբերություն չի դրվում ըստ ազգային պատկանելիության: Ադրբեջանական ազգության քաղաքացիների համար նույնպիսի պայմաններ են ստեղծված, ինչ հայազգի քաղաքացիների համար», - նշել է ՄԻՊ-ը: Այն հարցին, թե արդյոք ինքը «Շուշի» ՔՈՒՀ այցելության ընթացքում այցելել է Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին, ՄԻՊ-ը պատասխանել է, որ այցելել է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի քաղաքացիների: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք իրեն որեւէ բողոք է ներկայացվել, ԼՂՀ-ի ՄԻՊ-ը պատասխանել է, որ չի կարող հասցեական խոսել որեւէ բանտարկյալի մասին, անկախ նրա ազգությունից եւ քաղաքացիությունից: «Սակայն կարող եմ հավաստիացնել, որ ոչ մի բանտարկյալ չի բողոքել ՔՈՒՀ-ի աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքից», - նշել է Ռուբեն Մելիքյանը:
Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի քաղաքացիները զբոսանքի իրավունք ունեն, մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ բացօթյա զբոսանքի համար հատկացված տարածքում այդ իրավունքից ինքնուրույն օգտվում են բոլոր բանտարկյալները, բացառությամբ մեկի: Մի բանտարկյալ, որի ոտքն անդամահատված է, սայլակով է դուրս գալիս զբոսանքի», - հավելել է Ռուբեն Մելիքյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ադրբեջանական ազգության քաղաքացիների բանտախցերում ռոդիոընդունիչներ կան, մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ համապատասխան տեսակի բոլոր տեսախցիկներում աշխատող ռադիոընդունիչներ կան:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը, ինչպես նաեւ խմբի երրորդ` վերացված մասնակից Հասան Հասանովը իրենց մոտ զենք եւ զինամթերք ունենալով, 2014 թվականի հունիսի 29-ին անօրինական եղանակով խախտել են ԼՂՀ-ի սահմանը եւ ներթափանցել են հանրապետության Շահումյանի շրջանի տարածք հետախուզական գործունեություն իրականացնելու նպատակով: Նրանք զենքի կիրառությամբ հուլիսի 4-ին առեւանգել են ԼՂՀ-ի անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով` Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների անտառային հատվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենային զենքով սպանել է Երեւանի քաղաքացի Սարգիս Աբրահամյանին (1971 թվի ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ է հասցրել: Նա զինված դիմադրություն է ցույց տվել իր ձերբակալման գործողության ընթացքում եւ վնասազերծվել է:
ԼՂՀ-ի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ Ասկերովը ցմահ բանտարկության է դատապարտվել: Գուլիեւը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները դատավճիռն անփոփոխ են թողել:




























