Վրաստանում իրավապահները ձերբակալել են տղամարդուն, որին կասկածում են Հաիշի գյուղում ընտանեկան հանցագործության եւ սպանության մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայն»–ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ–ն։
Խոսքը հուլիսի 10-ին տեղի ունեցած դեպքի մասին է, երբ տղամարդը կտրել էր կնոջ ականջներն ու սպանել վկային։
ՆԳՆ տեղեկություններով՝ քննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածի (դիտավորյալ սպանություն) եւ 117-րդ հոդվածի առաջին մասի (առողջությանը հասցրած վնաս) հատկանիշներով։




























