Հուլիսի 9-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում 34-ամյա Ռուստամ Պ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ի ժամը 16.00-ից հուլիսի 9-ի ժամը 9.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին հանելով, մտել են Աշոցք գյուղի Սուրբ Ղեւոնդյանց եկեղեցի, տեխնիկական միջոցների գործադրմամբ գանձանակի կախովի փականը բացելով՝ գողացել գումարը եւ 34.000 դրամ արժողության 68 մոմ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նախկինում դատված 58-ամյա Վաչագան Հ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:




























