Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի Տու–22Մ3 6 հեռահար ռմբակոծիչ առավոտյան հարվածներ են  հասցրել Սիրիայում ահաբեկիչների բեկորա–ֆուգասային սպառազինությունների պահեստներին։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Հուլիսի 12-ի առավոտյան Տու–22Մ3 6 հեռահար ռմբակոծիչ, որոնք դուրս էին եկել ՌԴ տարածքում տեղակայված օդանավակայանից, թիրախային հարվածներ են հասցրել ԻՊ ահաբեկչական խմբավորման բեկորա–ֆուգասային սպառազինությունների պահեստներին Պալմիրայի, Էս Սուհնայի եւ Արակի շրջանում»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ոչնչացվել է սպառազինությունների 3 պահեստ, 3 տանկ, 4 ՀՄՄ, խոշոր տրամաչափի գնդացրերով 8 մեքենա եւ «հակառակորդի մեծաքանակ ուժ»։