Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2016 Գերազանցության մրցանակ` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում:
Ամերիաբանկից NEWS.am-ին հայտնում են, որ այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է չորրորդ անգամ: Արդեն 25 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը:
Մրցանակը Լոնդոնում հանդիսավոր պայմաններում հանձնվել է Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանին:





























