ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանություն» կուսակցության (ԱՄ) Շիրակի մարզային կառույցը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում սատարելու է գործող քաղաքապետ։ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Այս առնչությամբ, «ԱՄԿ»-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Ազգային միաբանություն» կուսակցության Շիրակի մարզային կառույցը ողջունում է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցի եւ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության (ՀՔԴՄ) դաշինք կազմելու վերաբերյալ հայտարարությունը եւ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին պաշտպանելու որոշումը:
Այս մասին մեզ տեղեկացրեց ԱՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Լեւոն Գալստյանը եւ միաժամանակ հայտնեց, որ իրենք նույնպես սատարելու են Սամվել Բալասանյանին, հավանություն տալով ԱՄ Գյումրիի տարածքային կազմակերպության առաջարկին: Գալստյանը կարեւորեց առաջիկայում այս հարցում ԱՄ, ՀՀԿ ու ՀՔԴՄ մարզային կառույցների միջեւ սերտ համագործակցություն հաստատելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ Սամվել Բալասանյանին սատարում են ՀՀԿ-ն եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի գլխավորած ՀՔԴՄ-ն:




























