Հայտնաբերվել է հունիսի 12-ին, ժամը 14-ի սահմաններում, Աբովյան քաղաքում տեղի ունեցած դանակահարության մեծ երկրորդ կասկածվողը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախօրեին ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 7 միկրոշրջանի մի տուն մարդ է մտել, եւ դանակահարություն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, 30-ամյա Արա Ա.-ն եւ գործով դեռեւս չպարզված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով հիշյալ տան խոհանոցի պատուհանը, մտել են ներս, այդ ընթացքում ներս է մտել բնակարանատեր 27-ամյա Արմեն Հ.-ն, եւ գողությունը կանխելու ժամանակ Արա Ա.-ն խոհանոցային դանակով հարվածել է նրան: Արմեն Հ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 14.15-ին, Արա Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ոստիկանության Կոտայքի եւ Արաբկիրի բաժինների ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ անհայտ անձը 27-ամյա Առնո Մ.-ն է, որին նույն օրը, ժամը 18.50-ին, բերման են ենթարկել:
Հուլիսի 12-ին, ժամը 20.40-ին, Առնո Մ.-ն ձերբակալվել է:
Քննությունը շարունակվում է:





























