Հուլիսի 12-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 18 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նույն օրը թիվ 63 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է 19-ամյա Լիանա Վ.-ի դրամապանակը:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն: