Հուլիսի 12-ին, ժամը 14.50-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Չարենցի փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 31-ամյա հեծանվորդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հեծանվորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























